Հասարակություն

Քննչական կոմիտեն, փաստացի, գրագողությամբ է զբաղվում․ Սամվել Մարտիրոսյան

Քննչական կոմիտեն, փաստացի, գրագողությամբ է զբաղվում․ Սամվել Մարտիրոսյան
Քննչական կոմիտեն գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով տեսանյութի իրական հեղինակին, մինչդեռ այն ստեղծել է «Լիդիանը» եւ տեղադրել է իր ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան ի�…

Քննչական կոմիտեն գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով տեսանյութի իրական հեղինակին, մինչդեռ այն ստեղծել է «Լիդիանը» եւ տեղադրել է իր ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման վնասները մեղմող միջոցների մասին ՔԿ հրապարակած  հոլովակին։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյլա մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։ http://www.investigative.am/ne…/view/3d-holovak-amulsar.html

Նկարագրող տեքստը հետեւյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:»

Ըստ տեքստի, ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում եւ իր կողմից է արտադրված։

Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ https://www.youtube.com/watch…

Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հաարակական կարծիքը մանիպուլացնել։

Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքեւի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են ֊ Ֆեյսբուքը հղումը տանում դեպի արգելափակված օգտատեր, Թվիթերինը պարզապես Թվիթերի վրա է տանում, ինչպես նաեւ առկա է Գուգլ Փլասի հղումը, ֊ տվյալ սոցցանցը այլեւս գոյություն չունի։

Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը եւ շտկենք սխալները»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 23-ին  հրապարակել է 3D հոլովակ, որտեղ ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

Նմանատիպ հոդվածներ

«էդ ապրանքը մենակ բանակին հարմար կլինի․ էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք»․ ապագա զինվորի հոր առաջարկը․ Բակուր Մելքոնյան

Գործարար Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց, թե բա մեկին հանդիպի, առաջարկ ո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250