«Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա, բայց այն արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է». փոխնախարար Վարդան Մելիքյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին՝ այն մասին, թե Խոսրովի անտառում հրդեհ է:
«Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա, բայց այն արգելոցից մի քանի կիլոմետր հեռու է։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության և ԱԻՆ համատեղ ուժերը տեղում փորձում են կանխել կրակի տարածումը։
Խնդրում եմ չճշտված տեղեկություններ չտարածել»,- գրել է նա:
Արդեն պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Եղեգիսի անտառում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել
Արցախում, օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողը պարզել է,...
Ողբերգական ավտովթար Երևանում․ Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։4...
Ողբերգական ավտովթար Կրասնոդարի մարզում, զոհերը ՀՀ քաղաքացիներ են
Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ա...