Ողբերգական ավտովթար Կրասնոդարի մարզում, զոհերը ՀՀ քաղաքացիներ են
Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին:
Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:
Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ:
Ավելի վաղ «Կուբանսկիե նովոստի»-ն հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենա
ների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...