ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայքար՝ պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքն արգելելու նպատակով
Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։ «Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։
Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանի հատակը վերածվել է աղբանոցի
Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լճի վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը...
Վարդավառի միջոցառումը Գյումրիում՝ հայտնիների մասնակցությամբ
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները: Վերջին օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ն ամենուր է. Վարդավառին մասնակցում են հրշեջ-փրկարարները
Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ Վարդավառը, որին մասնակցում էր ԱԻ նախարարությունը:Այս տարվա աննախադեպ...
Ջրոցին սկսված է. ԱԺ-ում Վարդավառ են նշում
Բաղրամյանի պողոտայում այսօր Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվանում:Նախաձեռնության հեղինակը պատգամ...