Վարդավառի միջոցառումը Գյումրիում՝ հայտնիների մասնակցությամբ
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները:
Վերջին օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում էր նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում էին Վարդավառի տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է:
«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- հոլովակին կից գրում են հայ հայտնիները:
Համացանցում տարածում գտած «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակ, «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել էր Վարդավառը Գյումրիում անցկացնելու գաղափարի, սպասվող միջոցառումների մասին:
Առավոտյան ժամը 9:00-ից լվացվել են քաղաքի բոլոր արձանները, իսկ արդեն 12:00-ից մեկնարկել է ջրային տոնը՝ լավ երաժշտության ներքո: Աշխատելու է 8 ջրատար մեքենա, ինչպես նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք կապահովեն ջրցանը: Գյումրու հրապարակը փակ է մեքենաներ համար:
«Ժամը 15-ին մարդկանց ուղղորդելու ենք իրենց թաղերում շարունակել ջրոցին, իսկ մեր հյուրերին ուղղորդելու ենք Գյումրու փոքր կենտրոնի թանգարաններ, որոնք այդ օրը բաց են լինելու: Արդեն երեկոյան բոլորին հորդորելու ենք օգտվել Գյումրու սպասարկման ոլորտի բարիքներից: Բոլոր ռեստորանները մեծ հյուրընկալությամբ սպասելու են նրանց՝ ճաշացանկում առանձնացնելով գյումրվա բաղադրատոմսերով ուտեստները»,- նշել էր Ռուբեն Մխիթարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ն ամենուր է. Վարդավառին մասնակցում են հրշեջ-փրկարարները
Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ Վարդավառը, որին մասնակցում էր ԱԻ նախարարությունը:Այս տարվա աննախադեպ...
Ջրոցին սկսված է. ԱԺ-ում Վարդավառ են նշում
Բաղրամյանի պողոտայում այսօր Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվանում:Նախաձեռնության հեղինակը պատգամ...
«Վարդավառ»՝ ոստիկանության ջրցանների շիթերի ներքո
Հուլիսի 28-ը, Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Վարդավառի միջոց...
Վանաձորի քաղաքապետը տոնում է Վարդավառը
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից մեկնաբանություն գրել.«Վանաձորո...