Վերելակը պոկվել է երեւանյան ռեստորանային համալիրում եւ ընկել 12 մետրից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանյան ռեստորաններից մեկում վերելակի պոկվելու դեպքից։
Հիշեցնենք, որ Երեւանում, այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:35-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ 45-ամյա Էդմոն Թադևոսյանը, ով հիվանդանոցում մահացել է, իսկ վիրավորը 59-ամյա Արայիկ Մարտիրոսյանն է:
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված...
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվե...