ՌԴ-ում գետի վարարման հետևանքով ՀՀ քաղաքացիներ են կորել
Այսօր, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած:
ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվե...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...