Կրակոցներ Երևանում. 2 անձ փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը
Երեկ, հուլիսի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են և մտել ներս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով դիմակավորված անձինք դիմել են փախուստի։ Նշված հանցագործույթունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 25-ամյա մի քաղաքացի, ով քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։ Ոստիկաններն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մյուս հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Է․ Մելքոնյանն աշխատում է «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը.նա մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վ...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվե...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...