Հայտնի է` ով է Վճռաբեկ դատարանի` կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյան. «Ժողովուրդ»
ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին:
Հուլիսի 10-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել է։
«Մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով, խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է»,– գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Արմեն Հարությունյանը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, եւ թերթի տեղեկություններով, կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ:
Պարբերականը նշում է, որ քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...