Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկած հրդեհը մարվել է

Երևանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում 20 հա բուսածածկույթ է այրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «911» ծառայությունը հրդեհի…

Երևանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում 20 հա բուսածածկույթ է այրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

 

«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր երեկ, ժամը 20:24-ին։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Այնուհետև դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։

 

Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտա...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250