ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոդում ողբերգական վթարի ժամանակ ԱԻՆ-ից ժամանած առաջին մեքենայում քիչ ջուր է եղել․ ինչ է մանրամասնում Ֆելիքս Ցոլակյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհին եւ առհասարակ վերջին շրջանում շատացած հրդեհներին՝ ասելով, որ նաև մարդիկ են անփույթ դարձել, եւ կա մարդկային գործոն։
Նրա հետ զրուցեցինք նաեւ օրեր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի և այն տեղեկության մասին, թե ԱԻՆ-ը չի կարողացել արագ արձագանքել, և մեկ ավտոմեքենան եկել է առանց ջրի։
Նախարարը ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանեց․ «Ահազանգ գալիս է այսպես՝ վթար է եղել, դուրս է գալիս մեքենա, որի մեջ ջուրը քիչ է, և հիմնականում լինում են սարքավորումներ։ Դուրս է եկել մեքենա, դեռ տեղ չի հասել, և ահազանգ է եկել, որ հրդեհ էլ կա, դրա հետևից այլ մեքենա է դուրս եկել և 1-2 րոպեի տարբերություն է եղել»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթ` Ն. Զարյան փողոցում. ղեկին երիտասարդ տղա է եղել
Քիչ առաջ AuroraNews.am-ին տեղեկություններ հասան, որ վրաերթ է տեղի ունեցել Նաիրի Զարյան փողոցում: Տուժածը, որը երիտասարդ...
Քարաթափում. վնասվել են ավտոմեքենաներ. կա զոհ
Այսօր ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկվա դեպքերի մեղավորները պիտի պատժվեն խստությամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից, որտեղ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը...