Դավիթաշենում ծառը կոտրվել և ընկել է կայանված մեքենայի վրա
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 20:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 9 շենքի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, իսկ ծառի ճյուղերը մասամբ ընկել են մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա (ավտոմեքենան չի վնասվել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայի վրայից հեռացրել ծառի ճյուղերը, մասնատել ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԱԻՆ-ըՙ ինքնահրկիզմամբ սպառնացող ընտանիքի հետ կապված դեպքի մասին
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի...
Տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, Մյասնիկյան պողոտայում տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ՝ Բուսաբանական այգում
Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Այս մա...