Պատահարներ

Երեւանում բեռնատարը բախվել է էլեկտրասյանը, որն ընկել է ավտոմեքենայի վրա

Երեւանում բեռնատարը բախվել է էլեկտրասյանը, որն  ընկել է ավտոմեքենայի վրա
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սեւանի փողոցից…

Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սեւանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ:

 

Նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայի տարբեր տեղերում պահած՝ շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել է Աբովյան-Ջրաբեր ճանապարհից եւ մի մասը չորացրել է ավտոմեքենայի շարժիչի ջերմությամբ՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250