Պատահարներ
Ի՞նչ էր տեղի ունեցել. Ոստիկանությունը պարզաբանում է տիկնոջ և ՃՈ ծառայողի մասնակցությամբ միջադեպը
Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Այս մասին հայտնում են Հ�…
Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվել և քննարկվել է սոցցանցերում:
«Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:
Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին:
Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Ինչո՞ւ ՃՈ տեսուչները կամ շրջապատի մարդիկ օգնության ձեռք չմեկնեցին այս աղջկան
Ոչ ադեկվատ աղջիկ, անգործունակ ոստիկանություն, անտարբեր, «հպարտ» հայություն: Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է շրջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Նորքի զանգվածում այրվող գազելի կադրերը
Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակՙ Ավանում. Միկրոավտոբուս է վթարվել
Ավանում, Պաշտպանության նախարարության հետնամասում երթուղային գազել է վթարվել: Radio Aurora-ի տեսանյութում երևում է, որ վթ...