Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Ford Transit մակնիշի 25 ՏՕ 345 համարանիշի ավտոմեքենայով…
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Ford Transit մակնիշի 25 ՏՕ 345 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Փափազյան փողոց հատվածում՝ Վերին Անտառային 131 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է 1-03: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյան...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Վթար Բաղրամյան պողոտայում
Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Օրբելի փողոցում։ Այս մասին հայտնում ենք Radioaurora- ի հետևորդները։
Վթար Մյասնիկյան պողոտայում
Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։ Ինչպես երևում է նկարում, վթարված մեքենան գլխիվայր է շրջվել։ Ա...