Քաղաքականություն
Արդարադատության նոր փոխնախարարներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից», - մանսավորապես ասված է որոշման տեքստում:
Արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել Տիգրան Խաչիկյանը և Աննա Վարդապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0