Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների քանակն անցել է 32 հազարից. Վոլոդին
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է կոլեկտիվ Արևմուտքի ոտնձգություններից ազատ լինելու իր իրավունքն ու անկախությունը։
Խորհրդարանի խոսնակի համոզմամբ՝ ապագայի հնարավորություն ունի բացառապես ինքնիշխան պետությունը։ Նա շեշտել է, որ երկիրը պահպանում է սեփական ինքնուրույնությունը, որի վրա հարձակում է գործում կոլեկտիվ Արևմուտքը՝ փորձելով պատժամիջոցային ճնշմամբ կասեցնել Ռուսաստանի առաջընթացը։
Վոլոդինը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների քանակն անցել է 32 հազարից։ Այդուհանդերձ, չնայած արտաքին ճնշումներին, պետությունը շարունակում է առաջընթաց ապրել, իսկ սոցիալական բոլոր պարտավորություններն լիարժեք իրականացվում են։
«Չնայած արտաքին հակազդեցությանը, Ռուսաստանը ոչնչացնելու, մեր տնտեսությունը պատառոտելու ցանկությանը՝ երկիրը զարգանում է, բոլոր սոցիալական երաշխիքներն ապահովված են։ Եվ ցանկանում եմ նաև ասել, որ այս ոչ հեշտ իրավիճակում, այնուամենայնիվ, հաջողվում է դա անել», — նշել է Վոլոդինը։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...