ՖԻՖԱ-ի նախագահը խորհուրդներ է տվել 2026 թվականի աշխարհի առաջնության քննադատներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խորհուրդ է տվել 2026 թվականի Աշխարհի առաջնության քննադատներին։ Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում։
«Ես շատ ցավում եմ, որ դուք այնքան էիք կլանված ատելությամբ և քննադատությամբ, որ բաց թողեցիք ամեն ինչ։ Բոլոր նրանք, ովքեր իրենց ժամանակն ու ուժերը ծախսել են ատելության վրա, զբաղվեք մեդիտացիայով, աղոթեք, ժպտացեք, ժամանակ անցկացրեք մտերիմների հետ կամ ֆուտբոլային հանդիպում դիտեք», — գրել է Ինֆանտինոն։
ՖԻՖԱ-ի ղեկավարը նաև բարձր է գնահատել աշխարհի առաջնության կազմակերպման մակարդակը։ «Նրանց, ովքեր ատելություն և կեղծ լուրեր են տարածում, ուզում եմ ասել, որ քանի դեռ դուք տանը նստած եք, մենք առաջնագծում ենք, ջանասիրաբար աշխատում ենք և անում ենք աշխարհի լավագույն շոուն։ Մեզ մոտ բռնության դեպքեր չեն եղել։ Հարյուրտոկոսանոց անվտանգություն, ուրախություն և երջանկություն», — հավելել է Ինֆանտինոն։
Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Հաղթող է դարձել Իսպանիայի հավաքականը, որը եզրափակչում 1:0 հաշվով առավելության է հասել Արգենտինայի թիմի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...
Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչու...