Քաղաքականություն
«Լիսկան» է բեմադրել իր դեմ մահափորձը. սենսացիոն հայտարարություն
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն է արել…
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակից:
Լրատվականի փոխանցմամբ՝ ամբաստանյալ Գարեն Աթաջանյանն այսօր առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս գործի շրջանակում նախաքննության սկզբում ձերբակալվել էր նաեւ Արա Բուդաղյանը, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:
Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Գործը 2016 թվականից գտնվում է դատարանում եւ այժմ դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:
Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
Վարչապետը զգուշացրել է Սամվել Բաբայանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն
Կվերանայվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
Կառավարությունը նախատեսում է վերականգնել Հայաստանի՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ երկաթուղային հատվածները
5.0
Կառավարության նոր ծրագրում նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունում
5.0