Պատահարներ

Արարատում ողբերգական վթարից մահացածները նույն ընտանիքի անդամեր էին

Արարատում ողբերգական վթարից մահացածները նույն ընտանիքի անդամեր էին

Արարատում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվածները նույն ընտանիքի 3 անդամներ էին։ Նրանք Փոքր Վեդիից Արարատ գյուղ էին մեկնում, երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։


Մեքենայում գտնվողներից միայն ընտանիքի հարսն է փրկվել, որն էլ այժմ ծանր վիճակում է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փոքր  Վեդիում պատմել են, որ զոհվածներից մեկը 56-ամյա Սեդա Ղուկասյանն է։ Կինը նոր էր վերադարձել Ռուսաստանից՝ արտագնա աշխատանքից։ Մեքենայի մեջ 4 հոգով են եղել, Սեդան, քույրը՝ Բելլան, Բելլայի որդին և հարսը։ Նրանք մեքենայով Արարատ գյուղ էին գնում Սեդայի և Բելլայի հայրական տուն, երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250