Քաղաքականություն
Կարապետյանի շուրջ անսպասելի դաշինքներ կարող են կազմվել. Փաստ
Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում: «Փաստի» տեղեկություններով՝ Սերժ…
Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում:
«Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման:
Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաեւ Քոչարյանի համար, հետեւաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձեւավորվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...