Քաղաքականություն
Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը առերես հարցաքննվել են․ «Հայկական ժամանակ»Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը առերես հարցաքննվել են․ «Հայկական ժամանակ»
Հայկական ժամանակի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են: Այս քննչական գործողությունը…
Հայկական ժամանակի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են:
Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել:
Թե՛ քրեական գործի եւ թե՛ առերես հարցաքննության վերաբերյալ մեր հարցերին ՀՔԾ-ից ասացին միայն հետեւյալը. «Չենք մեկնաբանում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...