Քաղաքականություն
Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ կան տուժածներ և զոհ
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Պողոսյանը իր վարած Honda Sonata մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենայով…
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Պողոսյանը իր վարած Honda Sonata մակնիշի 77 TT 107 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի և Աճառյան 2 փակուղու խաչմերուկի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհային եզրաքարերին, առաջ ընթացել, բախվել գովազդային վահանակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել CPS բենզալցակայանի դիմաց։
Shamshyan. com-ը գրում է, որ վթարի հետևանքով Ա. Պողոսյանը, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Մաթևոսյանը և Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Կիանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Դ. Մաթևոսյանը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պողոսյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվտանգության բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բա...
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր գրառում է արել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության թեմայով ու իր կարծիքը...