Քաղաքականություն
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ հոդված։ Այս մասին հայտնում է news…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ հոդված։
Այս մասին հայտնում է news am-ը:
Դրանք ներկայացնում ենք ստորեւ.
«Գինու ամենահին գործարանն աշխարհում գտնվում է Հայաստանի Արենի գյուղում եւ շուրջ 6 000 տարվա պատմություն ունի։ Գործարանում օգտագործված խաղողը համարվում է Pinot Noir տեսակի «նախահայրը»։
Վերոհիշյալ գյուղում է հայտնաբերվել նաեւ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Այն 5.500 տարեկան է եւ շատ լավ պահպանված է։
Հայաստանի տարածքը հավասար է Բրանդենբուրգի տարածքին, իսկ բնակչությունը այնքան է, որքան Շլեզվիգ Հոլշտայնինը՝ 2.9 միլիոն։
Հայաստանի մայրաքաղաք Երեւանը 29 տարով ավելի մեծ է Հռոմից։ Այն աշխարհի ամենահին քաղաքներից է։ Քանի որ շենքերի մեծ մասը կառուցվել է վարդագույն տուֆից, քաղաքը ստացել է «Վարդագույն քաղաք» անվանումը։
Կովկասում ամենամեծ լիճը գտնվում է Հայաստանում եւ կոչվում է Սեւան։ Լճի մակերեսը կազմում է 1200 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ այն 1,3 անգամ ավելի մեծ է, քան Բեռլինը:
Հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Շախմատը 2011 թվականից ներառված է դպրոցական ուսումնական ծրագրում։ Ուստի, պատահական չէ, որ աշխարհում մեկ անձին բաժին ընկնող շախմատի չեմպիոնների թվով Հայաստանն առաջինն է»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, գր...
Փաշինյանը բոլորին սթափեցրել է․ Միայն Արսեն Թորոսյանի ՕԳԳ-ն է գոհացնող
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին սոցցանցերում հիմնականում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունն է՝ դրական շեշտ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ընտրությունները հիմա Ուկրաինայի համար ցունամի են․ Զելենսկի
Ալիևը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» համար միջազգային կոնսորցիում ստեղծելու ծրագրի մասին
4.0