Քաղաքականություն
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր գրառում է արել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության թեմայով ու իր կարծիքը ներկայացրել առաջարկվող տարբերակների մասին: Գրառման վերջում Սիմոնյանը նոր…
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր գրառում է արել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության թեմայով ու իր կարծիքը ներկայացրել առաջարկվող տարբերակների մասին: Գրառման վերջում Սիմոնյանը նոր ինտրիգային հարց է բարձրացրել: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ: Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են. միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում Հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:
Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:
Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում:
Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է:
Իմի բերելով վերը նշվածը և էլի շատ ու շատ բաներ, ուզում եմ հիմա Ձեզ ասել էլ ավելի միանշանակ բաներ:
Որոշողը Դուք եք, սիրելի ժողովուրդ, իհարկե, երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն: Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից: Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և գնահատելով հինը կարարեմ նորը, Ձեր հետ միասին:
Հ.Գ. Ի դեպ, կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք»:
Հ.Գ. մեկ մեկ վերնագրից բացի նյութը կարդացեք
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բա...
Հանգի՛ստ նստեք տեղներդ. Նաիրա Զոհրաբյանը բարկացել է
Ինձ զայրացնում է լժեհայրենասերների բթամտությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ն...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ընտրությունները հիմա Ուկրաինայի համար ցունամի են․ Զելենսկի
Ալիևը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» համար միջազգային կոնսորցիում ստեղծելու ծրագրի մասին
4.0