Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Gohar Vardanyan
949 դիտում
Shamshyan com-ը հայտնում է՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ո.-ն՝ «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ» ախտորոշմամբ, 16-ամյա Դավիթ Տ.-ն՝ «աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Ռոբերտ Ա.-ն՝ «ձախ վերհոնքային հատվածի պատռված արյունահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ, 17-ամյա Արտաշես Ս.-ն՝ «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշմամբ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Չայկովսկու փողոցում Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վահագն Խ.-ի, 18-ամյա Ժիրայր Փ.-ի, 19-ամյա Ռազմիկ Գ.-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 երեխաները սովորում են Մ. Աբեղյանի անվան դպրոցում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,065
Varks.am-ում ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է․ ինքն ուսանող է, հայրն էլ՝ գործարար
Gohar Vardanyan
1 րոպե
1,521
Շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին
Gohar Vardanyan
936
Խոշոր ավտովթարՙ Երևանում. վիրավոր կա
Gohar Vardanyan
732
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,562
Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվեց․ մանրամասներ
1 րոպե
2,275
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,615
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
873