Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ժամկետները. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում չի նշել Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման որևէ հստակ ժամկետ։
Այս մասին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը տեղեկացրել է, թե ինչ ժամկետներում կարող է կազմակերպվել հանրաքվեն։
«Բայց, այնուամենայնիվ, զրույցում ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», - շեշտել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...