Թուրքիան հրդեհաշեջ ինքնաթիռներ է ուղարկել Ֆրանսիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն տեղեկացրել է, որ Եվրոպայում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարի շրջանակում Թուրքիան երկու հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Ֆրանսիա:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ օգնությունը հատկացվել է ֆրանսիական կողմի դիմումի հիման վրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով: Յումաքլըն նշել է, որ իրենց երկիրը պատրաստակամ է սեփական փորձով և միջոցներով օգնություն ցուցաբերել նաև այլ պետությունների:
Սրանից առաջ Թուրքիան երկու հրդեհաշեջ ինքնաթիռ էր տրամադրել նաև Իսպանիային, որտեղ նույնպես մասշտաբային անտառային հրդեհներ էին բռնկվել: Եվրոպայի հարավում օրեր շարունակ չդադարող խոշոր անտառային հրդեհները լուրջ մարդասիրական ճգնաժամի են հանգեցրել Ֆրանսիայում և Իսպանիայում: Կրակի՝ բնակավայրերին ու տրանսպորտային հանգույցներին սպառնալու պատճառով երկու երկրներում տարհանված անձանց քանակը հասել է 310,000-ի:
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...