Ավելի քան 170 հազար մարդ՝ հրդեհների հետևանքով տարհանված կամ մեկուսացած Իսպանիայում
Իսպանիայում վերջին օրերին բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 170 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց բնակավայրերը կամ սահմանափակել տեղաշարժը: Այս մասին տեղեկացնում է ABC թերթը՝ վկայակոչելով իշխանությունների տրամադրած տվյալները: Մասնավորապես, Ավիլայի և Տոլեդոյի նահանգներից, ինչպես նաև Մադրիդի շրջանից տարհանվել է ավելի քան 63 հազար մարդ, իսկ շուրջ 28 հազարին անվտանգության ապահովման նպատակով հրահանգվել է չլքել տները:
Բացի այդ, Կաստելիոնի նահանգում տարհանվել է մոտ 16 հազար բնակիչ, իսկ ևս 65 հազարին խնդրել են մնալ տներում: Իսպանացի հրշեջները, համագործակցելով այլ երկրների իրենց գործընկերների հետ, շարունակում են կրակի օջախների մարման աշխատանքները, սակայն իրադրությունը դեռևս պահպանվում է լարված:
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...