Եվրոպական մի շարք երկրներ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների համար. ՌԴ ԱՀԾ
Եվրամիությունում գիտակցում են, որ չեն կարող փոխհատուցել Հայաստանի հնարավոր միլիարդավոր տնտեսական կորուստները, եթե երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյին:
ՌԴ ԱՀԾ-ի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ում ընդունում են, որ միության առջև ծառացած տնտեսական խնդիրները թույլ չեն տա Բրյուսելին փոխհատուցել այն կորուստները, որոնց Հայաստանը կարող է բախվել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։
Հետախուզության ծառայությունը պնդում է, որ այդ խնդիրները պայմանավորված են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությամբ:
ՌԴ ԱՀԾ-ն նաև հայտարարում է, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ ԵՄ ղեկավարությանը հայտնել են, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների համար, եթե դա վնասի իրենց ազգային արտադրողներին։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության վերաբերյալ Հայաստանի իշխանություններւը և Եվրամիությունը պաշտոնական արձագանք դեռևս չեն տվել։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...