Քաղաքականություն

Wildberries-ին պետական աջակցության վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել․ Պեսկով

Wildberries-ին պետական աջակցության վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բարձր է գնահատել Wildberries ընկերության որոշումը՝ աջակցություն տրամադրելու այն վաճառողներին (սելլերներին), որոնք վնասներ են կրել Ուկրաինայի…

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բարձր է գնահատել Wildberries ընկերության որոշումը՝ աջակցություն տրամադրելու այն վաճառողներին (սելլերներին), որոնք վնասներ են կրել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։


Պեսկովը նշել է, որ, թեև ընկերությունը նման իրավական պարտավորություն չի ունեցել, այնուամենայնիվ որոշել է օգնություն ցուցաբերել իր պահեստներում ապրանքներ ունեցած վաճառողներին։


«Սա, իհարկե, արժանի է շատ բարձր գնահատականի», - ընդգծել է նա։


Պատասխանելով հարցին, թե արդյոք Wildberries-ը պետական աջակցություն կստանա, Պեսկովը նշել է, որ իրավիճակը գտնվում է Ռուսաստանի կառավարության վերահսկողության ներքո, շարունակվում է երկխոսությունը, սակայն առայժմ որևէ կոնկրետ որոշում չի ընդունվել։


Հուլիսի 18-24-ը Wildberries-ի օբյեկտները Մոսկվայի և Տամբովի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Ղրիմում ենթարկվել էին, ռուսական կողմի տվյալներով, ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների։


Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր, որ զոհվածների ընտանիքները կստանան 2 մլն ռուբլի, ծանր վիրավորվածները՝ 1 մլն ռուբլի։ Wildberries-ը նաև սկսել է փոխհատուցումներ տրամադրել տուժած վաճառողներին և հայտարարել է, որ Ռուսաստանի բոլոր լոգիստիկ կենտրոններում կգործեն նոր անվտանգության կանոններ արտակարգ իրավիճակների դեպքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250