Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը
Հուլիսի 28-31-ը և օգոստոսի 1-2-ը Արարատյան դաշտում, Երևան քաղաքում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Սյունիքի հովտային հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 28-ի ցերեկային ժամերին, 30-31-ին և օգոստոսի 1-ին տեղումներ չեն կանխատեսվում։
Մայրաքաղաքի առանձին հատվածներում հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ ու ամպրոպ։ Հուլիսի 28-31-ը և օգոստոսի 1-2-ը երեկոյան ժամերին Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը և 31-ին գրանցվելու է առանց տեղումների եղանակ։ Որոշ շրջաններում հուլիսի 29-ի երեկոյան, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան, ինչպես նաև 2-ի գիշերային ու կեսօրից հետո ընկած հատվածում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Հուլիսի 28-31-ը և օգոստոսի 1-2-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում քամին կուժգնանա՝ հասնելով 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...