14:00 Լուրերը մեկ տողով. ՌԴ հետախուզության աղմկոտ հայտարարությունը. Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
•Պատգամավորի եղբորը ծեծի ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ն ազատ են արձակվել գրավով:
•Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունից դուրս մղելու ԵՄ փորձերի մասին:
•ԱՄՆ-ն վերանայում է Եվրոպայում իր զորքերի տեղակայումը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սեփական պաշտպանության պատասխանատվությունը փոխանցելու համար:
•Վաշինգտոնը ծրագրում է Ուկրաինային հատկացված 400 միլիոն դոլարի ռազմական օգնության բաշխումը երկարաձգել մինչև 2029 թվականը:
•Իրանը մերժել է Միացյալ Նահանգների ներկայացրած բանակցային առաջարկը՝ այն համարելով չափազանց կոշտ ու անընդունելի:
•Ռուսաստանում առաջարկում են խստացնել քրեական պատասխանատվությունը արհեստական բանականության և VPN ծառայությունների կիրառմամբ կատարվող հանցագործությունների համար:
•Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը՝ կնքելով պայմանագիր մինչև 2030 թվականը:
•Ճապոնիայում 7․1 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով հայտարարվել է ցունամիի վտանգ և առաջացել են էլեկտրամատակարարման խափանումներ:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
17:00 Լուրերը մեկ տողով. Արտակարգ իրավիճակ՝ Ֆրանսիայում. ԱԹՍ-ների հարձակում Սաուդյան Արաբիայի վրա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 7,9 տոկոս աճ, հայտնել է Էկո...
16:00 Լուրերը մեկ տողով. Արարատում ողբերգական վթարի մասին, Զելենսկու զգուշացումը Իրանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարի և դրան հաջորդած հրդեհի գործով, որին...
20:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Բաքվի ապօրինի դատավարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է հայկակա...