Ռուսաստանի խիղճը մաքուր է. Լավրով
Ռուսաստանը շարունակում է պնդել, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, սակայն միաժամանակ հայտարարում է, որ իր նպատակներին կհասնի ցանկացած դեպքում։ Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիային :
Լավրովի խոսքով՝ Մոսկվայի «խիղճը մաքուր է», քանի որ Ռուսաստանը մինչև վերջին պահը գործել է «տղավարի ասեց ու արեց» սկզբունքով և ակնկալել է, որ ամերիկյան կողմը ևս նույն կերպ կվարվի։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի որոշ հայտարարություններից հետո պարզ է դարձել, որ նախկին պայմանավորվածությունները այլևս ուժի մեջ չեն։
«Եթե ավելի խորը նայենք, նախագահ Մակրոնը հրապարակավ ասաց, որ այլևս չկա ոչ մի Անքորիջ, ոչ մի փոխըմբռնում։ Իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիբիգան ասաց․ «Մենք թաղել ենք անքորիջյան համաձայնությունները»։ Եթե սրանք գնահատականներ են, որոնք ամերիկացիները կիսում են, ապա ի՞նչ կարող ենք անել մենք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ նախընտրում է հարցի քաղաքական-դիվանագիտական լուծումը, սակայն պատրաստ է հասնել իր նպատակներին ցանկացած պայմաններում։
Լավրովը նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի առաջարկների մերժումը պայմանավորված է նրանով, որ Կիևը շարունակում է ստանալ ռազմական աջակցություն, որի զգալի մասը տրամադրում է հենց Վաշինգտոնը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ուկրաինային փոխանցվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրության տեխնոլոգիա։
Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Անքորիջի շուրջ գործընթացի ձախողումը չի նշանակում ԱՄՆ մասնակցությամբ Ուկրաինայի հարցով դիվանագիտական ջանքերի ավարտ։
Ըստ հրապարակման՝ Մոսկվան այժմ ավելի քիչ է շեշտադրում նախկին պայմանավորվածությունների կատարումը և շարունակում է դիտարկել բանակցությունների հնարավորությունը։
Նշվում է նաև, որ Ուկրաինայի հարցով նոր քննարկումների շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...