ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյից պահանջում են բացահայտել Թրամփի հետ շփումների մանրամասները
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեյմի Ռասկինը ՖԻՖԱ-ից և կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյից պահանջել է մինչև օգոստոսի 9-ը տեղեկություններ ներկայացնել ԱՄՆ կառավարության, մասնավորապես` նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած շփումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ռասկինը նաև պահանջել է, որ Ինֆանտինոն, եթե գտնվի ԱՄՆ-ում, ներկայանա Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողով և ցուցմունք տա։
Կոնգրեսականը նշել է, որ ՖԻՖԱ-ն գրասենյակ է վարձակալել Նյու Յորքի «Trump Tower»-ում, ինչը հարցեր է առաջացրել կազմակերպության և Սպիտակ տան հարաբերությունների վերաբերյալ։
Նա պահանջել է ներկայացնել նաև Թրամփին, նրա վարչակազմին կամ ընտանիքի անդամներին փոխանցած նվերների և այլ փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները։
Բացի այդ, Ռասկինը ցանկանում է ստանալ ՖԻՖԱ-ի և ԱՄՆ կառավարության միջև նամակագրությունը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի գների շուրջ, ինչպես նաև Մայամիի և Նյու Յորքի ՖԻՖԱ-ի գրասենյակներ այցելած անձանց ցուցակները։
Նմանատիպ հոդվածներ
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավար...
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Հայաստանի երկու ըմբիշ դուրս է եկել Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել Բաքվում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափ...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...