Հայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել
AURORANEWS.am-ը , Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:
Հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Ձերբակալվել է մեկ անձ և կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական կոմիտեի Աբովյանի բաժին։ Այս մասին AuroraNews-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...