Մոսկվայում ուղևորատար ավտոբուսը բախվել է ծառին․ տուժել է 17 մարդ
Մոսկվայի հարավային հատվածում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ընդհանուր երթևեկելի հատվածից ու բախվել ծառին, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 17 անձ, որոնց թվում են երկու կրծքակեր երեխաներ։
Միջադեպը գրանցվել է Ակադեմիկոս Միլիոնշչիկովի փողոցում՝ Յուդինի անվան հիվանդանոցի դիմաց։ Նախնական տվյալների համաձայն՝ հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը ղեկին հանկարծակի վատացել է, ինչն էլ հանգեցրել է մեքենայի կառավարման կորստին։
Բոլոր տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես տեղափոխել են քաղաքային բժշկական հաստատություններ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների և Պետավտոտեսչության աշխատակիցները, պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...