Պատահարներ
Varks.am-ում ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է․ ինքն ուսանող է, հայրն էլ՝ գործարար
Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, ՔՀԲ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի) և Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները (բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ) հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպությունում դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Սամուել Ֆարմանյանն է, ով քիչ առաջ բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջին պահից մինչև նրան հայտնաբերելը, ոստիկանները բազմաթիվ օպերատիվ գործողություններ են կատարել ու հիմնավոր փաստերի հիման վրա նոր միայն վնասազերծել են Ս. Ֆարմանյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի ԲՈՒՀ-երից մեկի տնտեսագիտական բաժնի ուսանող է, իսկ հայրն էլ՝ անհատ ձեռներեց, ով զբաղվում է ավտոմեքենաների քսանյութերի ու յուղերի առք ու վաճառքով։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին
Ավելին Պատահարներ բաժնից
Երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է նաև Հայաստանում
Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0