ԱՄՆ-ը վերանայում է Եվրոպայում իր զորքերի տեղակայումը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։
Նրա խոսքով՝ վերանայման նպատակն է ապահովել, որ ՆԱՏՕ-ն արագ անցում կատարի այն մոդելին, որտեղ եվրոպական դաշնակիցները կստանձնեն իրենց պաշտպանության հիմնական պատասխանատվությունը՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ։
Քոլբին նշել է, որ նախաձեռնության մեկ այլ նպատակ է ձևավորել, այսպես կոչված, «ՆԱՏՕ 3.0»՝ վերականգնելով դաշինքի դերը որպես հզոր ռազմական կազմակերպություն։
Նրա խոսքով՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վերանայումը հիմնված կլինի ԱՄՆ 2025 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության և 2026 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության վրա՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական և ռազմական իրողությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բազմիցս քննադատել են եվրոպացի դաշնակիցներին՝ պաշտպանական ծախսերը բավարար չափով չավելացնելու համար։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել էին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3,5 տոկոսի, ինչպես նաև լրացուցիչ 1,5 տոկոս հատկացնել պաշտպանությանն առնչվող ծախսերին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել էր, որ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է ամերիկյան զորքերի մի մասի տեղափոխում աշխարհի այլ տարածաշրջաններ՝ եվրոպական երկրների ռազմական ներուժի աճին զուգընթաց։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...