Ռուսաստանը հայտարարել է Սև ծովում բեռնանավերի խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Նիկոլաևի նավահանգստում և Սև ծովի ջրային տարածքում գտնվող այն նավերին, որոնք, ըստ Մոսկվայի, բեռներ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար։
Գերատեսչության հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերով Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում խոցվել է «բալքեր» տիպի բեռնանավ։
Նշվում է նաև, որ Նիկոլաևի նավահանգստում հարվածի տակ է հայտնվել կիլեկտոր տիպի օժանդակ նավը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցնում բացառապես ռազմական նշանակության օբյեկտներին՝ կիրառելով բարձր ճշգրտության սպառազինություն և անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինական կողմն այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն չի հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...