ԵՄ-ն ցանկանում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը. Ռուսական ԶԼՄ
Եվրամիությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ և ճնշել այդ քաղաքականությանը դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
ՌԴ ԱՀԾ-ի հայտարարության համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), երկիրը կարող է բախվել խորը տնտեսական ճգնաժամի։ Նշվում է նաև, որ եվրոպական մի շարք երկրներ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների համար՝ ի վնաս սեփական արտադրողների։
Միաժամանակ, ԱՀԾ-ի պնդմամբ, Եվրամիությունը կշարունակի հավաստիացնել Երևանին իր աջակցությունը, իսկ գործնական օգնության ուշացումները կբացատրի Հայաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհին ունեցած ձեռքբերումներով։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն նախատեսում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը՝ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների և այլ խոստումների միջոցով։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության վերաբերյալ Հայաստանի կամ Եվրամիության պաշտոնական արձագանքը դեռևս չի հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...