Johnson & Johnson-ը պատրաստ է 5,5 մլրդ դոլար վճարել տալկ պարունակող մանկական փոշու գործով
Johnson & Johnson ընկերությունը համաձայնել է մինչև 5,5 միլիարդ դոլար վճարել՝ ԱՄՆ-ում ներկայացված տասնյակ հազարավոր դատական հայցերը կարգավորելու նպատակով։ Հայցվորները պնդում են, որ Johnson's Baby Powder մանկական փոշին և տալկ պարունակող այլ արտադրանքները կարող են առաջացնել ձվարանների քաղցկեղ։
Ընկերության դատական հարցերով փոխնախագահ Էրիկ Հաասը մեղադրանքներն անվանել է անհիմն՝ նշելով, որ Johnson & Johnson-ը վստահ է, որ դատարաններում ի վերջո կհաղթեր, սակայն փոխհատուցման առաջարկը հնարավորություն կտա փակել այս երկարատև վեճը և կենտրոնանալ կյանք փրկող դեղերի ու բժշկական սարքերի մշակման վրա։
Ընկերության տվյալներով՝ համաձայնագիրը կներառի շուրջ 76 հազար դեռևս չլուծված գործ։ Նախատեսվում է հաջորդ տարի վճարել մինչև 3 միլիարդ դոլար, իսկ մինչև 2028 թվականը լրացուցիչ վճարումներ չեն նախատեսվում։
Համաձայնությունն ուժի մեջ կմտնի, եթե այն ընդունեն այն իրավաբանական ընկերությունները, որոնք ներկայացնում են ձվարանների քաղցկեղի վերաբերյալ հայցերի 95 տոկոսի շահերը։
Հուլիսի սկզբին դատարաններից մեկը որոշում էր կայացրել հօգուտ Johnson & Johnson-ի՝ կասկածի տակ դնելով այն պնդումը, որ հենց տալկն է եղել քաղցկեղի անմիջական պատճառը։
Տալկը բնական հանքանյութ է, որը լայնորեն օգտագործվում է կոսմետիկայում և մանկական փոշիների արտադրությունում։ Այն հաճախ արդյունահանվում է ասբեստի հարևանությամբ, իսկ ասբեստը հայտնի է որպես քաղցկեղածին նյութ։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...