Պատահարներ
ՁԵրբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է
Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի…
Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ տնօրենը յուրացրել է 120 հոգանոց մանկապարտեզի սաների սնունդը եւ ոչ միայն։
Սնունդը մաս-մաս տեղափոխվել է նրա ընտանիքին պատկանող՝ Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Քննչականի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց փոխանցված խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Գայանե Հովհաննիսյանի ամուսինը Տարոն Վահագնի Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետը, իսկ վերջինիս երեք երեխաները` գեներալ Մանվել Գրիգորրյանի սանիկներն են, գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանն ու Տարոն Հովհաննիսյանը եղել են համակուրսեցիներ։ Որդին` Կարեն Հովհաննիսյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի տեսուչի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Օրեր առաջ Շիրակի մարզի ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապե...
Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
Որպես կասկածյալ այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապար...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ հունվարի 22-ին, Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգ...