Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ հունվարի 22-ին, Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի…
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ հունվարի 22-ին, Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 01 CO 100 համարանիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ համագյուղացիներ, 62-ամյա Ջեմմա Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ 19-ամյա Անահիտ Հովհաննիսյանը, 18-ամյա Ջեմմա Հովհաննիսյանը, 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և 38-ամյա Հրանուշ Նալբանդյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ ստացվել, որ վիրավորներից Հ. Նալբանդյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տողափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են. մահացածները վարորդի մայրն ու կինն են, վիրավորներն էլ՝ նրա երեխաները, իսկ ավտոմեքենան պատկանել է նրա ընկերոջը, և նա մեքենան վերցրել էր ու մասնակցելիս է եղել բանակի քեֆի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Օրեր առաջ Շիրակի մարզի ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապե...
Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
Որպես կասկածյալ այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապար...
ՁԵրբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է
Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայա...