Պատահարներ
Մոսկվայում հայ տաքսիստ է ձերբակալվելՙ ուղևորների ուղղությամբ կրակելու համար
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն: Նշվում է, որ տաքսիստը Հայաստանի 48-ամյա…
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն:
Նշվում է, որ տաքսիստը Հայաստանի 48-ամյա քաղաքացի է, որը ժամանակավորապես գրանցված է մերձմոսկովյան Օդինցով շրջանում: Ատրճանակի իրավունք վերջինս ունեցել է:
Նրա նկատմամբ ներկա պահին գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով, որով նախատեսված առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար: Նրանք նախապես պայմանավորվել են գումարի չափի մասին, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը փոշմանել է և ավելին է պահանջել պայմանավորված գումարից: Արդյունքում նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետ վարորդը նստել է մեքենան և հեռացել:
Մոտ քսան մետր անցնելով՝ նա վերադարձել է ուղևորների մոտ և դուրս գալով մեքենայից՝ վերցրել է ատրճանակն ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Վերջիններս փորձել են փախչել: Բարեբախտաբար, վարորդի կրակոցները ոչ մեկին չեն դիպել: Վայրկյաններ անց նա մեքենայով հեռացել է:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեւանում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ
Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց...
Պայթյունՙ Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինըհարկանի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով 3...
Երեւանում «Օպելը» վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեւանում, այսօր՝ հունվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում 36-ամյա Էդգար Ա.-ն իր վարած Opel մակն...