Պատահարներ

Պայթյունՙ Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Պայթյունՙ Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինըհարկանի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, 5-ը վիրավորվել են: Այս մասին գրում է ТАСС գործակալությունըՙ…
Այսօր երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինըհարկանի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, 5-ը վիրավորվել են: Այս մասին գրում է ТАСС գործակալությունըՙ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ ներկայացուցչին: Նախնական տեղեկություններովՙ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով: Ըստ երկրի ՆԳՆ ներկայացուցչիՙ պայթյունից տուժած մուտքի բնակիչներին տարհանել են: Պայթյունի հետևանքով շենքում կոտրվել են ապակիներն ու վնասվել պատերը: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց թվում երեք երեխա կա: Հիվանդանոցում վիրավորներին այցելել է երկրի առողջապահության նախարարը: Դեպքի վայրում են վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250