Երեւանում «Օպելը» վրաերթի է ենթարկել հետիոտնին
Երեւանում, այսօր՝ հունվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում 36-ամյա Էդգար Ա.-ն իր վարած Opel մակնիշի 35 RՏ 033 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի կին հետիոտնին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Քաղաքականություն