Քաղաքականություն
«Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալիքներ ունի
Gohar Vardanyan
493 դիտում
«Գազպրոմ Արմենիա» ակնկալում է, որ գազի սակագնի շուրջ քննարկումների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
«ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165.00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»,- հայտնում է ընկերությունը:
Հիշեցնենք, որ 2019 թ.-ի հունվարի 1-ից սահմանին 1000 խմ դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն՝ Հայաստանը վճարելու է 165 դոլար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Հունվարի 8-ից «Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ կառավարության միջև վերսկսվել են սպառողների համար գազի սակագնի շուրջ բանակցությունները: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ բանակցությունները կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի, իսկ մինչ այդ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացնի:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Gohar Vardanyan
708
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
265
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan
249
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը կրկին զանգվածային ձերբակալություններ է իրականացնում. WSJ
1 րոպե
40
Նոր կարգավորումներ՝ 5-6 տարեկանների պարտադիր նախադպրոցական կրթությունն ապահովելու համար
1 րոպե
318
Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
1 րոպե
135
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարություն է տարածել
1 րոպե
276