Քաղաքականություն
Նորանշանակ դեսպանը 60 000 շվեյցարական ֆրանկ ունի
Gohar Vardanyan
1 րոպե
330 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հասմիկ Տոլմաջյանը դեսպան է նշանակվել 2018թ. մայիսին:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան և առանձնատուն:
Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Նորանշանակ դեսպանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 60 000 շվեյցարական ֆրանկ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 1,828 շվեյցարական ֆրանկ, որը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ 2014 –2018թթ. Հասմիկ Տոլմաջյանը եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ինչպես նաև եղել է ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը: Ավելի վաղ՝ 2008 –2014թթ., նա եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնականը, իսկ 2004 –2008թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար:
Դիվանագիտական կորպուսում է 1995թ.–ից»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Դուք ստացել եք ամսական 55․000 դրամ ու ոչ մի բան չեք արել․ Մարությանը՝ Խաժակյանին
Gohar Vardanyan
962
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
1 րոպե
83
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ Քոչարյան
1 րոպե
73
Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել
1 րոպե
423
3.0
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,258
5.0