Քաղաքականություն
Լարված իրավիճակ․ Արարատցիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության:
«Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի»։
Այս պահին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը ու մի պահ հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի․ Փաշինյան
Նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան
3.0